ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Տրանսքաղաքականություն կամ քաղաքական տրանսգենդերիզմ

Տրանսքաղաքականություն կամ քաղաքական տրանսգենդերիզմ
23.03.2023 | 22:34

Նկատե՞լ եք, որ աշխարհով մեկ քաղաքականությունը, բնականաբար, նաև իշխանությունների գերակշռող մասը «սեռափոխվել» է ,և կարծես գնալով հաղթանակում է տրանսքաղաքականությունը, քաղաքական տրանսգենդերիզմը:

Ե՛վ բնավորությամբ, աշխարհընկալմամբ, մտածողությամբ, և թե՛ արդեն նաև ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես:

Ամենուր են տարածվում, լկտի են, աներես ու երկրակործան, հաղթում են՝ բոլոր սրբությունները, առաջադիմականը, ավանդականն ու աստվածատուր բնականը տրորելով, մուտացվելով և տրոհվելով, այլասերելով, բարոյական անկման հասցնելով բոլոր բնագավառները: Նաև իշխանություններն են տրանսձևախեղվել:

Մտովի զուգահեռներ անցկացրեք բոլոր ուղղություններով ու կհամոզվեք:

Շատանում ու դառնում են աներես, տարածելով քաղաքական պրաստիտուցիան, մոդայիկ ու օրինաչափ դարձնելով նաև քաղաքական սեռափոխությունը, ընդ որում՝ նույնիսկ հաճախակի:

Եվ նաև դա է գլխավոր պատճառներից մեկը, որ գնալով առաջնային են դառնում էքսցենտրիկն ու անտրամաբանականը, աշխարհը եռում է լավայի նման, և ողջախոհությունը դարձել է գերի «մուտացված» տեսակների ձեռքը՝ խելահեղության առաջ լինելով շփոթված, անպատրաստ, հաճախ անզոր և անօգնական՝ տուրք տալով իրենց բարոյկան և խելամիտ վարվելակերպին:

Մի խոսքով, ողջախոհությունը կրակն է ընկել տրանսգոյանքների ձեռքը:

Հա՛, ի միջի այլոց, Արցախն արդեն շրափակված է 102 օր:

Ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ իսկական հայկական, հայապահպան ու աննկուն Արցախը` կրակն ընկած, լքված ու չկոտրվող:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ